Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
«Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհարժեշտությունը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով՝ որը մեր ամբողջ հանրությանն է հետաքրքրում»,- ԱԺ արտահերթ նիստում պատգամավորների կողմից Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ոչ թե կոնկրետ հանգամանքը կամ հարաբերությունները, այլ խնդիրը գլոբալ է, որովհետև այդ հանգամանքը ինձ և մեզ, յուրաքանչյուրիս համար հիմնավոր կասկածներ է ստեղծում առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, ապա դա նշանակում է, որ սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը առնվազն վտանգված է։
«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր պետությունում, հասարակությունում ձեռնարկել ենք բոլոր հնարավորությունները՝ երաշխավորելու յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հետ կատարվածը վտանգի տակ է դնում ոչ միայն իրավական անվտանգությունը, այլև առնվազն կասկածի տակ է դրվում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքային սպասարկման հանգամանքները»,- ասաց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է գաղտնալսման բովանդակային տեսանկյունին, նա նշեց այստեղ տեսնում են ներգրավվածությունը, որ չպիտի լինի արդարադատության իրականացման գործընթացում։
«Մենք չենք անդրադառնալու հարուցված քրեական գործի հանգամանքներին, նպատակը դա չէ, թե ինչպիսին է եղել ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության բովանդակությունը, որովհետև սա այլ քննարկման առարկա է։ Մենք խնդիրը դնում ենք գլոբալ, որովհետև յուրաքանչյուր նման քննարկում ու դրա արդյունքում կատարված ուսումնասիրություն, վստահ եմ, կբարձրացնի մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը», -հավելեց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
- Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան