Դեյվիդ Բոուիի առաջին ձայնագրությունը վաճառվել է աճուրդում
Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Բոուիի հայտնի ձայնագրություններից առաջինը։ «I Never Dreamed» ստեղծագործության ձայնագրության համար գնորդը վճարել է 39,4 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 51 հազար դոլար)։
Վեստի.ռու-ն գրում է, որ լոտի վերջնական գինը բոլոր ակնկալիքները գերազանցել է, քանի որ այն փորձագետների կողմից նախապես գնահատվել էր 10 հազար ֆունտ։
Այս տարվա հուլիսին ձայնագրությունը հայտնաբերվել է Դեյվիդ Բոուիի առաջին խմբի թմբկահարի և մենեջերի տան ձեղնահարկից։ Այն ձայնագրման ժամանակ դեռևս որևէ մեկի կողմից չճանաչված երաժիշտը 16 տարեկան է եղել։
Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի ռոք երաժիշտ Դ. Բոուին մահացել է 2016 թ. հունվարի 10-ին։ Ադ տարվա նոյեմբերին Sotheby’s աճուրդային տունը նրա ստեղծագործությունների անձնական հավաքածուն վաճառել էր երկու օրում՝ հավաքելով 33 միլիոն ֆունտ ստերլինգով։