«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցակցվելու է Թել-Ավիվում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է մրցույթի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ կազմակերպիչների կողմից որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսրայելական հանրային հեռաձակման «Կան» կորպորացիայից պահանջել էին ներկայացնել նվազագույնը երկու քաղաք մրցույթն անցկացնելու համար։
Նախապես «Կանը» առաջարկել էր մրցույթն անցկացնել Երուսաղեմում։
«Արդյունքում մենք որոշեցինք, որ Թել-Ավիվը լավագույն տեղն է աշխարհում ամենամեծ երաժշտական մրցույթն անցկացնելու համար»,- հայտարարել են կազմակերպիչները։
Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչը։ Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2019»-ի ճակատագիրը որոշվել է
- Թել-Ավիվի քաղաքապետը պատրաստ է անվճար դահլիճ տրամադրել «Եվրատեսիլի» համար
- «Եվրատեսիլի» անցկացումն Իսրայելում վտանգի տակ է
- Իսրայելի իշխանություններն որոշել են «Եվրատեսիլ-2019»-ը հյուրընկալող քաղաքը