Եվրոպական խորհրդարանն Հունգարիայի դեմ սկսեց պատժամիջացների աննախադեպ գործընթաց
Եվրոպական խորհրդարանը նախօրեին՝ սեպտեմբերի 12-ին, ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեց ընդդեմ Հունգարիայի՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից միգրացիայի, մամուլի ազատության ու օրենքի գերակայության հետ կապված ԵՄ արժեքներին ու կանոնակարգերին նետված մարտահրավերի պատճառով, որը շարունակվում է արդեն տարիներ։
Պատգամավորներից 448 կողմ քվեարկեցին Լիսբոնյան պայմանագրի «հոդված 7»-ը Հունգարիայի նկատմամբ կիրառելուն, 197-ը՝ դեմ, 48-ը՝ ձեռնպահ։ Այս գործընթացով Եվրոպական խորհրդարանը Հունգարիայի հարցը փոխանցում է ԵՄ անդամ երկրներին՝ ստուգելու երկրում ժողովրդավարության «առողջությունը»։ Հոդված 7-ը մեխանիզմ է, որը «ապահովում է ԵՄ անդամ երկրների կողմից Եվրամիության ընդհանուր արժեքների հարգումը»։
Այս պրոցեդուրան արդեն կիրառվել է Լեհաստանի նկատմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Քվեարկությամբ Եվրոպական խորհրդարանն աջակցություն հայտնեց կանաչների խմբի պատգամավոր Ջուդիթ Սարջենտինիի զեկույցին։ Հունգարիայում ժողովրդավարության վատթարացման վերաբերյալ սա երկրորդ զեկույցն էր, առաջինը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 2013թ.-ին, սակայն կոչ չէր արել դիմել պատժամիջոցների։
Այժմ արդեն ԵՄ-ում Ավստրիայի նախագահությունը պետք է որոշի գործընթաց սկսել՝ ուսումնասիրելու, թե արդյոք Հունգարիայի կառավարությունը խախտել է ԵՄ արժեքներն ու կոնոնակարգերը, որը կարող է հանգեցնել երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանն ու քվեարկության իրավունքի կասեցմանը։
Պատգամավոր, Վիկտոր Օրբանի մտերիմ խորհրդական Ժոզեֆ Սզաջերը Եվրոպական խորհրդարանի այս որոշումն անվանել է ներգաղթին կողմ քաղաքական գործիչների կողմից «փոքր վրեժխնդրություն»։
Նշենք, որ Օրբանը հանդես էր գալիս ԵՄ միգրացիոն քաղաքականության քննադատությամբ, մինչ Հունգարիայի առաջնորդին մեղադրում էին միգրանտների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները