Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու անդամի թեկնածուներն այսօր այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող երկու տասնյակից ավելի խարխուլ տներ, որոնք կառուցվել են 1930-ական թվականներին։
Տներից մի քանիսն անգամ վտանգ են ներկայացնում բնակիչների առողջության ու կյանքի համար, անձրևի ժամանակ կաթում է տանիքից, սանհանգույց չկա, գազամատակարարում չկա։
«Ու սա Երևանի կենտրոնն է, իսկական գետտո։ Ու այս մարդիկ տասնյակ տարիներ ապրում են էս պայմաններում, իսկ Երևանի քաղաքապետարանի բյուջեն տարիներ շարունակ թալանվել է տարբեր իշխանությունների կողմից»,-ծանոթանալով բնակիչների ապրելու պայմաններին՝ հայտարարեց Զոհրաբյանը։
Բնակիչների խոսքով, դիմել են բազմաթիվ անգամ քաղաքապետարան, եկել են, նայել, ոչինչ չեն արել։ Սեփականաշնորհել ցանկացող բնակիչներին ասել են՝ գերակա հանրային շահ է ճանաչվելու, չի արվում։
«Վերանորոգման ենթակա չէ, փորձել ենք, արել ենք, սակայն փլվում են։ Դուռը չի փակվում, միշտ տանը պետք է մարդ լինի, գիշերն էլ չենք փակում»,-ասացին բնակիչները՝ նշելով, որ ամաչում են հյուրեր ընդունել։
Զոհրաբյանն արձագանքեց՝ Երևանում սա աղետի գոտի է։
«Սա ոչ թե ձեր, այլ քաղաքային իշխանությունների ամոթն է։ Ես նման բան նույնիսկ ամենաուժս կինոներում չեմ տեսել։ Մեր իրավաբանները կգան, կտեսնենք, ինչպես կարելի է լուծել խնդիրը։ Սա հրատապ լուծում պահանջող խնդիր է, ամեն վայրկյան տունը կարող է փուլ գալ»,-ասաց քաղաքապետի թեկնածուն։
Այցի տեսանյութը հրապարակվել է ԲՀԿ ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան