Թուրքական բանակն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Իդլիբում. Reuters
Թուրքական բանակն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանում, ինչպես նաև ամրապնդում է իր դիրքերը Իդլիբում, որը վերահսկվում է սիրիական ընդդիմության կողմից: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայում, ինչպես նաև սիրիական ընդդիմության աղբյուրներին, գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրները հայտնում են, որ թուրքական զորքերը Իդլիբում ամրացրել են 12 դիտակետերը: Միևնույն ժամանակ երեք այլ աղբյուրներ հաղորդել են, որ զորքերը ուղարկվել են միայն երկրների սահմանին:
«Մենք այնտեղ ունենք ռազմական ներկայություն, և եթե մեզ վրա հարձակվեն, մենք դա կդիտարկենք որպես գրոհ Թուրքիայի վրա, համապատասխան ռազմական պատասխան կտրվի»,-նշել է գործակալության աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին