ՀՖՖ-ն ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների թեկնածուներին
Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին:
ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ իրավական անձանց միության կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է:
ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուներն առաջադրվել են հետևյալ թեկնածուները. Արմեն Նիկողոսյան, Արմեն Մելիքբեկյան, Կարեն Շաբոյան, Արսեն Թորոսյան (ՀՀ առողջապահության նախարար), Ժաննա Անդրեասյան , Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար), Խաչատուր Ադումյան, Արեն Մկրտչյան (ՀՀ վարչապետի օգնական), Արթուր Օհանյան, Ռուբեն Ռուբինյան (ՀՀ արտգործնախարարի տեղակալ), Սուրեն Աբրահամյան (նախկին ՆԳ նախարար, Երևանի քաղաքապետ), Ալեն Սիմոնյան (ԱԺ պատգամավոր), Հիրաչ Յագան (Երևանի «Արարատ» ՖԱ-ի նախագահ), Թովմաս Գրիգորյան, Մարինա Թաշչյան («Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը), Հակոբ Սիմիդյան:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
- Կարծում եմ՝ իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին. Արթուր Վանեցյան
- «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը
- «Արցախը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
- «Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
- Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
- Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Ռուբեն Հայրապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան