Հիմնական խնդիրներն ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են. Հայկ Մարության
«Այն կետերը, որոնք ներառել ենք նախընտրական ծրագրում, դրանք են ամենաշատը հետաքրքրում մարդկանց»,- այս մասին այսօր Նորք Մարաշ վարչական շրջանում քայլերթի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Քանի որ մենք էլ այս քաղաքի բնակիչեր ենք, մենք էլ գիտենք այդ խնդիրները: Այնպես որ՝ խնդիրների առումով բոլորս համահունչ ենք: Հիմնական խնդիրները, որոնք կան` տրանսպորտ, աղբահանություն, համատիրություններ, բնապահպանական խնդիրներ, ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են: Արդեն աշխատանքների վեկտորը գիտենք, եթե ժողովուրդն իր քվեն տա մեզ, մենք արդեն գիտենք, պատկերացնում ենք՝ որտեղից սկսենք և ուր գնանք»,- նշեց Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժն ունի քաղաքական կամք, որպեսզի իրականացնի բոլոր ծրագրերը. «Մենք դա անելու ենք: Եթե ժողովուրդը մեզ քվե տա, մենք վստահաբար անելու ենք դա, քանի որ մեզ պահող այլ բան չկա: Մենք հենց դրա համար ենք գալիս, այլ նպատակ չենք հետապնդում»:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում
- Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց