Մարտի 1-ի գործով ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել. «Հրապարակ»
Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի և Օգանովսկու միջև։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երևան՝ նաև Արցախից։ Օգանովսկին իրեն հարց ուղղող քննչին ընդհատել ու հարցրել է․ «Հիմա որ ես Արցախից եկել եմ Երևան, պատասխանում եմ քո հարցերին, ո՞վ է ինձ թույլ տվել, որ գամ»։
Քննիչը պատասխանել է․ «Արցախի պաշտպանության նախարարը»։ «2008-ին ո՞վ էր Արցախի պաշտպանության նախարարը»։ «Մովսես Հակոբյանը»,- պատասխանել է քննիչը։ «Բա ինչի՞ իրեն չես կանչում հարցաքննության, որ ինձ ես կանչել առաջին հերթին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան