Մեծ Բրիտանիայի փողոցներում թռչող տաքսիներ կարող են հայտնվել
Արտասովոր թռչող սարքերը, որոնք կարող են չորս տարի հետո հայտնվել փողոցներում, հնարավորություն կտան զգալիորեն նվազեցնել ածխաթթու գազի արտանետման ծավալները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Euromag-ին:
Ըստ աղբյուրի, առաջիկա 4 տարիներին Մեծ Բրիտանիայում հնարավոր է հայտնվեն էլեկտրական թռչող տաքսիներ, որոնք վերելք ու վայրէջք են կատարում ուղղահայաց դիրքով: Այն ստեղծել է բրիտանական Vertical Aerospace ընկերությունը և ստացել EVTOL (Electric Vertical Take Off and Landing) անվանումը:
Թռչող տաքսիները նախատեսվում են շահագործել 2022 թ-ից համապատասխան անվտանգության հավաստագրերի ստացումից հետո:
Այս փոխադրամիջոցը կարող է տեղափոխել երկուսից չորս ուղևորի: Այն մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 150 կմ՝ առավելագույն 300 կմ/ժ արագությամբ: