Ոստիկանությունը դեռ չի պարզել ուղեկցող անձանց զենքերի օրինականությունը
Ոստիկանություն նախօրեին տարված ուղեկցող անձինք ազատ են արձակվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահին էլ նրանց մոտ հայտնաբերած զենքերի oրինականությունը դեռ չեն պարզել։
«Ստուգումները դեռ շարունակվում են»,-ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի կենտրոնից՝ Լեո փողոցից հինգ անձ էր բերվել ոստիկանություն՝ Toyota Prado մակնիշի մեքենայով ուղեկցում կատարելու համար։ Թե ում էին ուղեկցում նրանք, ոստիկանությունից չեն հայտնում, սակայն տարածված լուրերի համաձայն, նրանք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն են եղել։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց. «Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»։
Նա միաժամանակ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց այդ պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ուղեկցում կատարելու համար հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
- Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան