Պուտինը կայցելի Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այս մասին Իզվեստիային ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։
«Ժամկետները կհամաձայնեցվեն»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ես հրավիրել եմ Վլադիմիր Պուտինին Երևան, մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում այցը կկայանա»։
«Ա՞յս, թե՞ հաջորդ տարի» հստակեցնող հարցին էլ արձագանքել էր.« Եթե ոչ մինչև այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա սկիզբ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Պուտինը այց կկատարի նաև Ադրբեջան:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Եթե Պուտինը Հայաստան չժամանի մինչև այս տարվա վերջ, ապա դա կանի հաջորդ տարվա սկիզբ
- Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան