Վիկտոր Սողոմոնյան. Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ վստահություն լինել չի կարող, քանի դեռ հրաժարականներ չեն եղել
«Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` ադրարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար»։ Yerkir.am -ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանն ու հրապարակմանը։
Նա նաև կարծիք է հայտնել. «Մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է»:
Դիտարկմանը, որ Քոչարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետի կողմից ինչ-որ առումով նոր մեղադրանք է հնչեցվում` Մարտի 1-ի գործի հետ կապված, մասնավորապես հայտարարվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Քոչարյանի հրամանով զորքերը բերվել են Երևան, ինչի արդյունքում առաջնագիծը նոսրացել է, Սողմոնյանը պատասխանել է, որ դժվարանում է սա մեղադրանք անվանել:
«Ասվածը հերթական սուտն է»,- հայտարարել է նա և ընդգծել, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը զորքերի տեղաշարժման վերաբերյալ որևէ հրաման չի արձակել:
«Իսկ առաջնագծի իբր նոսրացման վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեկ արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ ու հերքել է այդ փաստը: Ի դեպ, հերքել է նաև 2008թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ ԶՈՒ կիրառելու` չարչրկված սուտը: Այնպես որ` ես հավելելու ոչինչ չունեմ»,- եզրափակել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին»՝ Հավանական է Փաշինյանը իմ մեջ սպառնալիք է տեսնում
- Մարտի 1-ի դեպքերին մասնակցած զինվորականը հերքում է ՀՔԾ պետին. ՀԺ
- 2008 թվականի մարտի 1-ին բանակը չի կրակել, կրակել են անհատ զինծառայողներ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից զարմանալին ինձ համար Փաշինյանի հայտարարությունն էր
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան