Փաշինյանը՝ «Շանթ 2018»-ի մասին. Կատարելության հասնելու համար միշտ անելիք կա
««Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական նպատակը խաղաղ պայմաններից ռազմական իրավիճակի անցնելիս պետական ապարատի աշխատանքը հղկելն է։ Այս առումով կատարելության հասնելու համար միշտ անելիք կա»,-ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատող լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, զորավարժության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, վերլուծվում է բոլոր շղթաների աշխատանքը, նաև օրենսդրության բացերը, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել։
«Զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կամփոփվեն ու եզրակացություններ կարվեն։ Մենք զորավարժությունների հիմքում դրել ենք վատթարագույն սցենարները, որպեսզի բարձր պատրաստվածության բերենք Հայաստանի պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմական իրավիճակի անցման շրջանում։ Սցենարով պետք է ամեն ինչ տեղի ունենա բոլորի համար անսպասելի կերպով»,-ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ արդյունքը պետք է լինի այն, որ պետական կառավարման համակարգն ամենածանր պահերին կարողանա պահպանել մարտունակությունը, աշխատունակությունն ու անհրաժեշտ, բնականոն կենսագործունեությունը, տալ անհրաժեշտ արձագանքներ։
Նա հիշեցրեց, զորավարժությունների սցենարում հաշվառված են ու լիարժեք մասնակցում են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերը։
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է Ղարաբաղյան խնդրի հետ»,-ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ-2018».Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
- «Շանթ- 2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել
- «Շանթ-2018». ԱԺ աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
- «Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները
- «Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն