Փաշինյանը համոզված է՝ Ֆրանսիա կատարելիք իր այցը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը և բարձր գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:
Կողմերն անդրադարձել են կատարել նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Ֆրանկոֆոն ՀԿ-ների համաժողովին. ՀՀ իրադարձությունները ցույց տվեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը. Միկաել Ժան
- Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
- ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
- Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ