Ոչ ասֆալտին փռված կա, ոչ էլ բերման ենթարկված. «Փաստ»
Չնայած վարչապետը նախօրեին հարթակից երկու ժամ էր տվել ԱԱԾ պետին ու ոստիկանապետին՝ ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել և զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները, այդուամենայնիվ, «Փաստ»-ի տեղեկություններով, «ասֆալտին պառկեցված», առավել ևս՝ բերման ենթարկված չկա:
«Քաղաքի կենտրոնում ցուցադրական ակցիա է իրականացվել մեկ–երկու «սովետական» մեքենաների մասնակցությամբ, իսկ իրականում փաստացի վարչապետի հրահանգները չեն կատարվել: Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ իրավապահները «ասֆալտին փռելու» բավական պատկառելի ցուցակ են ունեցել, սակայն այդպես էլ որևէ գործողություն չեն իրականացրել՝ հիմքեր չունենալու պատճառով: Պատահական չէր, որ թե՛ ԱԱԾ–ն, թե՛ ոստիկանությունը խուսափողական պատասխաններ էին տալիս, իսկ վարչապետը երեկ լրագրողների հետ զրույցում բավարարվեց միայն հայտարարելով, թե ամեն ինչ ճշգրիտ է, ամեն ինչ նորմալ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան