Բիթքոինը վաճառվում է 6,4 հազար դոլարի մակարդակում
Կրիպտոարժույթի՝ բիթքոինի փոխարժեքը երեքշաբթի թանկացել է, սակայն վերլուծաբանները չեն բացառում մոտակա օրերին բիթքոինի նվազում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 1,78%-ով՝ կազմելով 6,413 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 2,04%-ով՝ հասնելով 6,385 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա Ethereum-ի փոխարժեքն աճել է 7,53%-ով և կազմել 188,22 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 3,86%-ով և կազմել 0,2695 դոլար, իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 2,45%-ով՝ հասնելով 435,93 դոլարի:
Ըստ CoinMarketCap-ի՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 194,18 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի շուրջ 57տոկոսը: