Կորել է չինացի հայտնի դերասանուհին
Չինացի կինոաստղ Ֆան Բինբինին, ով նկարահանվել է «Երկաթե մարդը 3», «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմերում, արդեն երկու ամիս է որևէ մեկը չի տեսել։ Չինաստանում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին կորել է։ Վեստի.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ վարկածներից մեկի համաձայն, նա թաքնվում է հարկային մարմիններից։
Ֆան Բինբինը ոչ միայն չի հայտնվում հանրությանը, նաև սոցիալական կայքերից չի օգտվում։ Բանն այն է, որ վերջերս Չինաստանի իշխանությունները դերասանուհուն «սոցիալական պատասխանատվության զրոյական վարկանիշ» են շնորհել։
Չինաստանում բարձր եկամուտ ունեցող հայտնիներին ստիպում են վճարել ավելի շատ վարկեր, քան շարքային քաղաքացին։ Դա արվել է նրա համար, որպեսզի հանրային գիտակցության մեջ չլինի «դրամի պաշտամունք», և մարդիկ չձգտեն հարստության և շքեղության։
Վերջին անգամ Բինբինին հանրային վայրում տեսել են հուլիսի 1-ին, իսկ վերջին անգամ նա ինտերնետում հայտնվել է այդ ամսվա 23-ին։
Չինուհին նկարահանվել է գրեթե 50 ֆիլում։