Օսիպյանը՝ Ալեքսանյանի ու Սուքիասյանի թիկնապահներին ոստիկանություն տանելու մասին
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չհերքեց տարածված լուրերը, որ ոստիկանություն են բերվել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ու նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները։
«Խնդիրը շարասյունով երթևեկելն է։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ շարասյուները խանգարում են երթևեկությանը»,-պատճառների մասին մանրամասնեց ոստիկանության պետը։
Նա ընդգծեց, որ մեկ մեքենայով ուղեկցման դեպքում, անկախ նրանից թե ով է ուղեկցվողը՝ գործարար, օլիգարխ, թե սովորական քաղաքացի, ոստիկանությունը խնդիր չի տեսնում, խնդիրը մեկից ավելի մեքենայով ուղեկցումն է։
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ երկրորդ մեքենայում թիկնազորն է լինում, թիկնապահները»,-ասաց Օսիպյանը՝ նշելով, որ մինչ այս էլ եղել են բերման նման դեպքեր։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյան. Մենք մարդկանց պառկեցնելուց հաճույք չենք ստանում
- Ոստիկանությունը դեռ չի պարզել ուղեկցող անձանց զենքերի օրինականությունը
- Ոստիկանություն. Ուղեկցում կատարելու համար հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
- Փաստաբան. Առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել ասֆալտին». «Ժողովուրդ»