Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
«Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել: Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը»,- մանրամասնեց նա։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Ա.Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրան կալանավորելու որոշում էր կայացվել և հայտարարվել հետախուզում ։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Ֆարմանյանի փաստաբանը՝ դատախազության պարզաբանման մասին
- Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների կապակցությամբ
- Մինչ Ֆարմանյանի արձակուրդից վերադառնալը՝ պաշտպանները կբողոքարկեն որոշումները
- «Հետապնդման պատճառը ազգանունս է»՝ Անահիտ Ֆարմանյան
- Հետախուզում է հայտարարվել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան