Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը երիտասարդների շրջանում վերածվել է «համաճարակի»
ԱՄՆ Սննդի ու դեղամիջացների գործակալության (FDA) հանձնակատար Սքոթ Գոթլեբը կտրուկ ավելացրել է ջանքերը՝ կանգնեցնելու դեռահասների շրջանում էլեկտրոնային սիգարետների օգտագործումը։ Սեպտեմբերի 12-ին հայտարարվել է մանրածախ առևտրականների դեմ զանգվածային միջոցառումների մասին ու արտադրողներն էլ զգուշացվել են էլեկտրոնային սիգարետների համային հեղուկների հնարավոր արգելքի մասին։ Այս մասին գրում է washingtonpost-ը։
Պաշտոնյաները նշում են, որ ավելի քան 1300 մանրածախ առևտրականների դեմ քայլը ամենամեծ համակարգված գործողությունն է գործակալության պատմության մեջ։ Արգելքը, եթե իրականացվի, նշանակալիորեն կկանգնեցնի արագ աճող արդյունաբերությունը։
Դեռևս չհրապարակված վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս տարի, 2017թ.-ի հետ համեմատ, ավագ դպրոցի աշակերտների շրջանում 75 տոկոսով աճել է էլեկտրոնային սիգարետների գործածումը։
Սքոթ Գոթլեբը նշել է, որ ծողների ու ուսուցիչների շրջանում մտահոգություններն իրենց համոզել են, որ էլեկտրոնային սիգարետների հարցը պետք է լիովին լուծել։
Ինչպես գրում է Washington Post-ը, FDA-ը վերջերս մոտ 1200 նամակներ է ուղարկել առևտրային կենտրոններին, այդ թվում նաև առցանց, զգուշացնելով, որ կարող են նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել՝ 18 տարեկանից ցածր անձանց էլեկտրոնային սիգարետ վաճառելու դեպքում։ Գործակալությունը նաև տուգանքներ է սահմանել՝ 279-ից մինչև 11 182 դոլարի սահմաններում։
Առավել կարևոր զգուշացումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային սիգարետների արտադրությամբ զբաղվող 5 առաջատար ընկերություններին, որոնցից է Սան Ֆրանցիկսոյում տեղակայված Juul Labs-ը, ինչպես նաև Vuse, Blu, Logic և MarkTen-ը, առաջարկելով 60 օրում ներկայացնել ուղիներ, որոնք կտրուկ կիջեցնեն դեռահասների շրջանում վաճառքը, հակառակ դեպքում գործակալությունը կարող է ժամանակավորապես կամ մշտապես վաճառքից հանել համային արտադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- The Guardian. iQOS-ներն անվտանգ չեն, ինչպես պնդում է արտադրողը
- Ֆրանսիայում արգելվել է հասարակական վայրերում էլեկտրոնային սիգարետ ծխելը
- Օնիշենկոն էլեկտրոնային սիգարետները որակել է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ
- «Philip Morris»-ի iQOS էլեկտրոնային սիգարետներն ավանդական ծխախոտից վնասակար են. «Առավոտ»