«Ռեալը» կարող է նոր խաղացողների վրա մոտ 400 միլիոն եվրո ծախսել
Մադրիդի «Ռեալն» իր տրամադրության տակ 372 միլիոն եվրո ունի նոր խաղացողներ ձեռք բերելու համար:
Գազետա.ռու-ն գրում է, որ անցյալ ամառ ակումբը հրաժարվել է թանկարժեք տրանսֆերներից՝ այդպիսով տնտեսելով միջոցների մեծ մասը: Նշվում է, որ «Ռեալի» հնարավոր ամառային նորեկներ կարող էին դառնալ Պարի Սեն-Ժերմենի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Նեյմարը:
Բյուջեն կարող է օգտագործվել ձմեռային տրանսֆերների համար, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է բարձրացնել մարզադաշտի վերանորոգման հարցը, ինչն «արքայական ակումբին» դժվար վիճակի մեջ է դնում: