Զարուհի Փոստանջյանը միակ անբաասիր քաղաքական կենսագրություն ունեցող թեկնածուն է. Սոնա Աղեկյան
«Պետք է ամեն ինչ փոխենք, առանց դրա հնարավոր չէ։ Մեր կանայք չպետք է փողոցային առևտրով զբաղվեն»,- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ առևտրականների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
Երբ առևտրականները վերջինիս հակադարձեցին, որ դրանք լոկ տարիներ շարունակ լսված խոսքեր են, և իրենք այս վիճակում են օլիգարխների պատճառով, Փոստանջյանը պատասխանեց՝ օլիգարխները միայն իրենը չեն եղել, բոլորինն են եղել։
Կուսակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանն իր հերթին հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանի յուրաքանչյուր խոսք վերածվել է գործի։
«Նա գալիս է ծառայելու «Արդարություն և օրենք կարգախոսի ներքո։ Զարուհ Փոստանջյանը միակ քաղաքական գործիչն է, ով իր քաղաքական կենսագրությունը երբևէ չի արատավորել նախկին իշխանությունների հետ հանցավոր կոալիցիա կազմելով։ Նա այն միակ անբաասիր քաղաքական կենսագրություն ունեցող Երևանի քաղաքապետի թեկնածուն է, ով միշտ պայքարել է հանուն արդարության, հանուն օրենքի։
Զարուհի Փոստանջյանն ասում է, որ Երևանը շնչելու է, Երևանը աղբից մաքրվելու է, աղբի վերամշակման գործարան է կառուցվելու, Երևանում սոցիալական բնակարաններ են կառուցվելու, կրթության վրա գումարներ չեն տնտեսվելու։ Մեր ծրագրում ընդգրկված են հրատապ և երկարաժամկետ լուծման խնդիրներ։ Հրատապ լուծում պահանջող խնդիրներից են աղբահանությունը և հանրային տրանսպորտը։ Երևանի բյուջեն հարուստ բյուջե է, որը գոյանում է մեր հարկերից։ Զարուհի Փոստանջյանը թափանցիկ է աշխատելու»,- ամփոփեց Սոնա Աղեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ոչ մեկից կախում չունենք, որ Երևանի խնդիրները քայլ առ քայլ սկսենք շտկել. Հայկ Մարության
- Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու
- Եթե չենք վերացնում մետաստազները, ապա մեկ է՝ աղբամանները կփոխենք, թե կոյուղին կսկսի լավ աշխատել. «Հայք»-ի քաղաքապետի թեկնածու
- Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան