Անհրաժեշտ է հրատապ փրկել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը
Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանն անհրաժեշտ է հրատապ փրկել: Ահազանգում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Հենց այդ շենքում երգչախումբն անցկացվում է իր փորձերը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Արամի 23 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ՝ Տերյան փողոցի հատվածում, փորվել է մեծ փոսորակ և կատարվում է շինարարություն: Շինարարական նորմերի ու կանոնների դրույթների պահանջների կոպիտ խախտման հետևանքով պատմամշակութային հուշարձան շենքը խարխլվել է և դարձել 4-րդ կարգի վթարային:
Մասնագետների պնդմամբ պատմամշակութային հուշարձան շենքը գտնվում է ծայրահեղ վիճակում և ամեն օր սպառնում է փլուզման վտանգ: Բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցները (ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ Մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինական կոմիտե) խնդրին տեղյակ են: ԱԻՆ-ը արգելել է շարունակել աշխատանքը շենքում: Անհրաժեշտ է հրատապ փրկել շենքը:
Ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, ժամը 16:30-ին, Արամի 23 հասցեում»,- նշված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ «Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Կառույցը փլուզման եզրին է:
Լուսնկարները՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը
- Նարեկ Սարգսյան. «Հին Երևան»-ի շինարարությունը կսկսվի աշնանը
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան