
Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկելու մասին նախագիծը:
Այսպիսով, 2018 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացնելով նախագիծը՝ հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն:
«Այդ առաջարկը ներառել ենք: Այն ենթադրում է մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. «Մեզ անհրաժեշտ է ծնելիության ԲՈՒՄ»
- Երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի. Մանե Թանդիլյան
- Անահիտ Գալստյան. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկելու վերաբերյալ նախագիծն ուղարկվել է կառավարություն
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխային տրվող ծննդյան նպաստի չափը
- Ժողովրդագիր. Պետք է ապահովել ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին