«Սանիտեկ»-ը քաղաքապետարանին առաջարկում է վճարած տուգանքն օգտագործել նոր աղբամաններ գնելու համար
««Սանիտեկ» ընկերությունը գործունեությունը սկսելու օրվանից մինչև այսօր շարունակում է որոշակի խնդիրների բախվել Երևանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:
Նա հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը պարունակում է հետևյալ կետերը՝ կենցաղային աղբի հավաքում, որն իր մեջ չի ներառում կանաչապատման հետևանքով առաջացած ու շինարարական աղբը, աղբատար բունկերների աղբի տեղափոխումը՝ բայց ոչ շենքի ներսում գտնվող աղբը։
«Այսօրվա դրությամբ 150 աղատար մեքենա ունենք, 9000 աղբաման գերմանական։ Սակայն կան ավելի քան 1000 այրված և 2000 վնասված աղբամաններ, որոնց պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել։ Խնդիր կան նաև փոքր աղբամանների հետ կապված, որոնք օգտագործվում են մեծ կենցաղային աղբի համար։ Իսկ մեծ աղբամանները շարունակում են լցնել շինարարական աղբով։ Կրած բոլոր կորուստներից հետո ընկերությունը ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է արել՝ նոր մեքենաներ և պահեստամասեր գնելու, ինչպես նաև թիմ է վարձել, աղբատար խողովակներից աղբը տանելու համար»,- ասաց Թավիլը։
Նա նշեց՝ ընդունում են, վերջին երեք ամիսներին չեն իրականացրել պատշաճ աղբահանություն, բայց հավելեց, որ առաջիկա երկու օրերին քաղաքացիները կասեն որ իրավիճակը կարգավորվում է։
«Ճանապարհին են նոր մեքենաները, և մյուս շաբաթ արդեն Երևանում կլինեն։ Նոր քաղաքապետի ընտրվելուց հետո կնստենք սեղանի շուրջ կքննարկենք բոլոր հարցերը, որից հետո կհասկանանք, կանենք նոր 7 մլն եվրոյի ներդրումը, թե ոչ։ Մենք ցանկանում ենք փոխել ամբողջ ավտոպարկը և բերել ստաբիլ վիճակի, սա կլինի նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո»,- ասաց տնօրենը։
Ինչ վերաբերում է տուգանքներին՝ Թավիլը նշեց, որ քաղաքապետարանի կողմից տուգանվել են շուրջ 25 մլն դրամի չափով. «Բայց խնդրում ենք քաղաքապետարանին այդ գումարով գնել աղբամաններ և դնել քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև փոխհատուցել մեր կրած վնասները»։
Նիկոլաս Թավիլը հավելեց, ինչ ընկերություն էլ լինի, նույն խնդիրներին բավելու է Երևանում, քանի որ դրանք չեն վերացվում։
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյան. Հինգ նոր աղբահան մեքենաներ ուրբաթ օրը կլինեն Երևանում
- «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- ՄԻՊ-ը քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ
- Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- Աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել. ԱԻ փոխնախարար
- Երևանը՝ աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին