Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը
Ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրթիռակոծել են Հալեպի Նիլ փողոցը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, զոհվել է երեխա։
«Նիլ փողոցի ծայրամասում պայթել է մի քանի հրթիռ: Զոհվել է երեխա։ 13 մարդ վիրավորել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ահաբեկիչները մշտապես զինամթերք և աջակցություն են ստանում Իդլիբ նահանգից, կանոնավոր կրակահերթ են բացում Հալեպի ուղղությամբ։ Արդյունքում սպանվում են խաղաղ բնակիչներ։ Սիրիական բանակն իր հերթ է կրակում գրոհայինների դիրքերի ուղղությամբ և ոչնչացնում նրանց։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները պատրաստվում են գրոհել Հալեպը. ՌԴ արտգործնախարարություն
- Հալեպը վերադառնում է բնականոն կյանքի
- Լաթաքիայում, Համայում և Հալեպում արձանագրվել են գնդակոծության դեպքեր
- Հալեպի դպրոցներից մեկը կկոչվի հայ հերոսի անունով
- Սկսվել է Հալեպի վերականգնման պետական ծրագրի իրականացումը
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել