Թրամփի վարչակազմի մասին նոր գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ից վաճառվում է «Washington Post» - ի լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը։ Այն վաճառքի ռեկորդ է սահմանել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Simon & Schuster հրատարակչոթյունից հայտնել են, որ միայն առաջին օրերին վաճառվել է 750 հազար օրինակ, որը գերազանց ցուցանիշ է 94 տարի առաջ ստեղծված հրատարակչության համար։
Հստակեցվել է, որ վաճառված օրինակների ընդհանուր թվում է տպագիր տարբերակը, աուդիոգիրքը, նաև թվային տարբերակը։ Քանի որ գրքի նկատմամբ պահանջարկը շատ է, տպարանում արդեն պատվիրվել է գրքի վեցերորդ խմբաքանակի տպագրությունը՝ 1,15 միլիոն։
Բոբ Վուդվորդի գիրքը հիմնված է Սպիտակ տան նախկին և ներկայիս աշխատողների հարցազրույցների հիման վրա, ովքեր պատմել են Թրամփի վարչակազմում տիրող բավականին արտասովոր բարքերի մասին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ գիրքում ներկայացված է կեղծ պատմություն, որը հորինված է նախկին դժգոհ աշխատակիցների կողմից, ովքեր փորձել են նախագահին վատ լույսի ներքո ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան