
Դաշտավանում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի
Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այսօր 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
««Արմոտ» ՍՊԸ-ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,- ասաց մարզպետը։
Նրա խոսքով, բացի դրանից, բնակչների համար կստեղծվեն նաև գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: