Իրավունք 15:25 14/09/2018 Հայաստան

Հայտարարություն. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում

«Մենք սպասեցինք բավականին երկար, մինչև գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ներքաշված անձինք ասեն իրենց ասելիքը։ Այսօր մենք ամփոփեցինքն  մեր տեսակետներն ու դիրքորոշումները, սեղմ կներկայացնենք, իսկ ավելի ընդգրկուն այն կդառնա դատավարական մի փաստաթուղթ, որին հետագայում ընթացք կտանք»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Նա ընթերցեց սեպտեմբերի 11-ին համացանցով տարածված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռխոսազրույցների կապակցությամբ  Քոչարյանի փաստաբանական խմբի պատրաստած հայտարարությունը։

«Խոսակցությունը լույս է սփռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ քննվող գործի և մասնավորապես նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է ինչպես հեռոխսային խոսակցություն պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութին առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները։ Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ նրա Ռ. Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ: ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված մեկնաբանություններից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն կեղծված կամ մոնտաժված չէ, այդ խոսակցություններն իրականում եղել են ու ունեցել են հենց այդ բովանդակությունը։

Բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ։ Այդ մասին է վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ հայտարարությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա։ Ասի՝ մի հատ նայի սաղ գործը»։

Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքը առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ. «Մի խոսքով, դատավորը, ով որ կալանքը պիտի տա, դրան ասել եմ՝ դուխով։

-Բա մի հատ հիմքերը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ։ Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենն անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին։ Այդ մասին է վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ հայտարարությունը. «Ասի, նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս»։

Ուշադրության է արժանի նաև խոսակցության հետևյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընկեր, որովհետև ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»։

Ասվածից երևում է, որ վարչապետն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցի կիրառման հարցի քննությանը։ Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորումը կատարվում է  ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությունը խանգարելը կամ հանցանք կանխելը կատարելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպեն ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ։ Այդ մասին է վկայում ՀՀ ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը. «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք ․․․Տան նոռմալ, սաղ կսկսեն գրել ընգեր»:

Հետագայում, այս հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ արված հրապարակային հայտարարությունների ժամանակ այդ խոսակցությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվել են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարևոր տեղեկատվություն են պարունակում կատարված ապօրինությունների վերաբերյալ, որքան բուն ինքը՝ հեռախոսային խոսակցությունը:

Մասնավորապես, մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր և առաջին ատյանի դատարանի դատավորի միջև հեռախոսային խոսակցությունների փաստը: Առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որում ժխտեց իր և ԱԱԾ տնօրենի միջև որևէ խոսակցության փաստի առկայությունը: Այնինչ Վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգել ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ ասում են ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչև հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էտ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երևի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում էն, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք և գիտենք ինչ ենք անում»:

Վարչապետի ելույթի այս հատվածով ի ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երևում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարևոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաև Վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ, այսպես ասած՝ «ջուր ա, բան չկա տակը»:

Այսինքն՝ նույնիսկ առաջին ատյանի դատարանի այն դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ և իր այդ մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը: Որին ի պատասխան, ինչպես կրկին հետևում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից, ստացել է պատասխան. «կալանքը ուզես չուզես պըտի տաս»:

Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով:

Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները, կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ:

Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձիք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտված իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես «դավաճանություն», «դիվերսիա», այդ անձիք պիտակավորվում են որպես «սևեր» և նրանց շուրջ փորձ է արվում ձևավորել անհանդուրժողականության մթնոլորտ: Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել նաև դատավորների վրա, օրինական դատական ակտ կայացնողների նկատմամբ ձևավորելով «ժողովրդական ցասման» ակցիաներ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի:

Այս ամենի ֆոնի վրա անհասկանալի է դառնում մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով:

Ռոբետ Քոչարյանի՝ քրեական գործով պաշտպաններ»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}