Շարմազանով. Ադրբեջանը և Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար
«Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը։
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին:
Նա կարևորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում և հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին