«Լույս» դաշինք-ՀՀԿ համագործակցության մասին
«Նախ չկա որևէ ինֆորմացիա, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է այս կամ այն կուսակցությանը, թեկնածուին սատարելու մասին։ Դրանք միայն ենթադրություններ, վերլուծություններ են»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն սատարում է ձեզ, համագործակցո՞ւմ եք ՀՀԿ-ի հետ։
Նա նշեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են, որևէ համագործակցություն, իրեն աջակցելու վերաբերյալ որևէ համագործակցություն իրենց միջև ձեռք բերված չէ։
«Որևէ հանդիպում չեմ ունեցել և քննարկել մեր դաշինքին սատարելու վերաբերյալ հարցեր»,- հավելեց նա։
Հարցին, ինչո՞ւ եք գերադասում քաղաքապետի պաշտոնը, արդյո՞ք արդարադատության ոլորտում անելիքներ այլևս չկան, նա պատասխանեց, որ և Երևանի քաղաքապետի պաշտոնը, և նախարարը քաղաքական պաշտոններ են։
«Քաղաքական քայլ է, մեր խորին համոզմամբ, նպաստավոր է մեր երկրի, Երևանի համար, ժողովրդավարության համար՝ ընդհանրապես»,- նշեց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ արդարադատության ոլորտում կան չափազանց շատ անելիքներ, նաև Երևանի քաղաքապետարանում։
«Իմ մասնագիտություններից մեկը նաև պետական և տեղական ինքնակառավարման մասնագետն է, ոչ միայն իրավաբան լինելը»,- հավելեց Ա. Զեյնալյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջադրվելով քաղաքապետի պաշտոնում, այդ քայլով հրաժարվում եք ներկայիս կառավարության հետ համագործակցությանից, Ա. Զեյնալյանն ասաց, որ հնարավոր չէ իրականացնել բարեփոխումներ Երևանում, նաև ողջ Հանրապետությունում, եթե չլինի Երևանի քաղաքապետարանի, ավագանու, կառավարության համագործակցությունը։
Հարցին՝ չընտրվելու դեպքում մնալո՞ւ եք ավագանու անդամ, թե՞ վերադառնալու եք արդարադատության նախարարի պաշտոնին, նա պատասխանեց. «Ես վճռական եմ մասնակցում ընտրություններին և պատրաստվում եմ դառնալ Երևանի քաղաաապետ»։
Հարակից հրապարակումներ`
- Նման իրավիճակում արդարացված է. Զեյնալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին