Հայաստանի փոխվարչապետն առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գրիգորյանը:
Վլադիվոստոկում անցկացվող համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան