Ալումյան. Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում
«Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող այլևս բոլոր դեպքերում քննվել Հատուկ քննչական ծառայությունում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Նա մանրամասնեց, դատավարական փաստաթուղթ են պատրաստելու, որը նաև պարունակելու է պահանջ՝ գործը ՀՔԾ-ից վերցնելու և այն այլ կառույց փոխանցելու վերաբերյալ։
«Հասկանալի է նաև, որ 309 հոդվածով հարուցված քրեական գործը ևս չի կարող քննվել այդ երկու կառույցներից որևէ մեկում։ Նույն խնդիրն առաջանալու է այդ գործի հետ»,-ասաց Ալումյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեում հարուցված գործին։
Հիշեցնենք, որ երեկ կոմիտեն հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
«Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարություն. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից զարմանալին ինձ համար Փաշինյանի հայտարարությունն էր
- ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին