Եգիպտոսի ոստիկաններին արգելվել է մորուք պահել
Եգիպտական դատարանն արգելել է ոստիկաններին մորուք պահել։ Այս հարցի հետ կապված վեճերը վեց տարի շարունակվում են։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The National-ին, գրում է, որ նման որոշում է ընդունվել, որպեսզի ոստիկանությունը մնա բացառապես աշխարհիկ հաստատություն, ինչպես պահանջում է կառավարությունը։
«Մորուքը կարող է նշանակել ներգրավածություն արգելված քաղաքական կամ ահաբեկչական խմբավորումներում»,- հայտարարել է դատավորը։
Հարյուրավոր ոստիկանները սկսել էին մորուք պահել այն բանից հետո, երբ 2012 թվականին այն պահելու արգելը թուլացել էր։ Դա կապված էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդի իշխանության գալու հետ։ Նա մեկ տարի է նախագահել։ 2016-ին նա Կահիրեի դատարանի կողմից ընդգրվել է ահաբեկիչների ցուցակում։