«Իրատես». Կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարարներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դարձել է մե՜ծ խնդիր: Մարդիկ շաբաթներով այս կամ այն նախարարից սպասում են իրենց հարցերի պատասխանին, վերջիններս դրանք փոխնախարարների վրա են բարդում, սրանք էլ հայտարարում են, թե դա բացառապես նախարարի գործն է:
Ասում են, թե ոլորտային խնդիրների շուրջ ծագած հարցերն էլ մեկ այլ ուսումասիրման նյութ են: Շատերն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից, դրա համար էլ ընտրել են «ցրելու» աշխատաոճը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում