Տնտեսություն 11:30 14/09/2018 Հայաստան

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ փակ բաժնետիրական ընկերությունն առաջինն է Հայաստանում սկսել էլեկտրամոբիլների ձեռքբերման լիզինգային ֆինանսավորումը։ Դա ընկերության «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի և հաճախորդների համար ենթաբրենդի շահավետության ու շուկայում ընկերության տեսլականի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։

Հարց- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո հունիսից սկսել է իրականացնել էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիր։ Ծրագրի իրականացման և էլեկտրամոբիլների (մասնավորապես, հասասրակակն փոխադրամիջոցների) շուկայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ և նախադրյալներ կան։

Պատասխան- «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո արդեն իրականացվել է էլեկտրամոբիլների ձեռքբերման երկու գործարք, որոնք վերաբերում են օգտագործված Nissan Leaf ավտոմեքենաներին։ Դրանք ներմուծվելու են ձախ ղեկով և լիցքավորվելու են ընդհանուր էլեկտրասուցման 220 վոլտ ցանցի վարդակից։ Մեր գործընկերը պատրաստվում է իրականացնել էլեկտրամոբիլների տեխնիկական, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ, ինչը լիզինգի այս ոլորտի ամենամեծ ռիսկը զսպող գործիքն է։

Էլեկտրամոբիլների լիզինգի ոլորտում ոչ թե խոչընդոտներ կան, այլ շատ աշխատանք ունենք ոչ միայն մենք, այլև՝ ապագայում էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ենթակառուցվածքներ ստեղծող կառույցները, տրանսպորտի նախարարությունը, Երևանի քաղաքային և մարզային իշխանությունները։ Էլեկտրամոբիլ գնողի համար պետք է ստեղծվեն այն ենթակառուցվածքները, որոնք նրան թույլ կտան ստանալ այդ մեքենան գնելու գործարքին բնորոշ բոլոր առավելությունները։ Խոսքը, մասնավորապես, էլեկտրական լիցքավորման կայանների առկայության և խտության մասին է, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է լինեն գազալցակայաններին և բենզալցակայաններին կից, քանի որ դրանք արդեն իսկ ավելի պատրաստ կլինեն էլեկտրալիցքավորման ծառայությունների մատուցմանը, իսկ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն արդեն պատրաստ է լիցքավորման սարքերի լիզինգով տրամադրմանը։ Ընդ որում, ըստ միջազգային ստանդարտների, էլեկտրական լիցքավորման կայանները ճանապարհներին պետք է տեղադրված լինեն միմյանցից 60-100 կմ հեռավորության վրա։

Անձամբ ես էլեկտրամոբիլների շուկայի զարգացման շարժ տեսնում եմ, քանի որ Երևանի որոշ բիզնես-կենտրոնների կայանատեղիներում արդեն իսկ գործում են անվճար էլեկտրալիցքավորման կայաններ, դրանք տեղադրվել են քաղաքի նաև մի քանի այլ վայրերում։ Բացի այդ, մեր կազմակերպության հետ համագործակցող 11-12 ավտոդիլեր ընկերություններն իրենց տեսականիում ունեն 1-2 էլեկտրամոբիլ և հիբրիդային շարժիչով ավտոմեքենա։

Խնդիր է այն, որ այսօրվա մեր հաճախորդի պատկերացմամբ՝ էլեկտրամոբիլները թանկ արժեն, բայց նա նաև չի պատկերացնում, թե ինչի համար է վճարելու. երբ էլեկտրամոբիլների սպասարկման ծառայությունները լիարժեք գործեն, կարծում եմ, որ մեր հաճախորդը մեծ հաճույքով կգնի էլեկտրամոբիլ՝ հաշվի առնելով գնման լիզինգային շահավետ տարբերակը։ Էլեկտրամոբիլների կիրառման ընդլայնումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար։ Այնպես որ, կարծում եմ, որ շուտով ավտոմեքենաների լիզինգի մեր պորտֆելի գերակշիռ մասը բաժին կընկնի էլեկտրամոբիլներին։  

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը։  Հանդիպել ենք մատակարար տարբեր ընկերությունների, մասնավորապես, Ռուսաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Վիետնամի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հասարակական փոխադրամիջոցը (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ) միշտ եղել է  մեր ֆինանսավորման առարկաների ցանկում, և եթե առաջանա էլեկտրական հասարակական փոխադրամիջոցների պահանջարկ, մենք մեր պրոդուկտը կկառուցենք դրան համապատասխան, տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքային և մարզային իշխանություններին ծառայությունը կմատուցենք այնպես, որ այն շահավետ լինի բոլոր կողմերի՝ ներառյալ տրանսպորտային ծառայություններից օգտվող սպառողի համար։ 

Քանի որ ներկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում են Երևանի նոր երթուղային ցանցի մշակման ուղղությամբ, կարծում եմ, այստեղ նույնպես ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ին կարող են օգտակար լինել քննարկումները՝ որպես ոլորտի հիմնական ֆինանսավորող և մատակարար ընկերությունների լայն շփումներ ունեցող սուբյեկտի։

Հարց- Լիզինգառուի համար ո՞ր ասպեկտներով է շահավետ «Գրին Լիզինգ» ենթաբրենդից օգտվելը։

Պատասխան- Առհասարակ, կարգախոսի հիմքում դրված է հենց այս տրամաբանությունը՝ «Շահավետ բոլոր իմաստներով»։ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի զարգացման նպատակով ընկերությունը դիմեց այնպիսի քայլերի, որ կարողանա ֆինասավորման ավելի մատչելի պայմաններ առաջարկել հաճախորդներին։ Դա էին թելադրում նաև այն միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնցից մենք ռեսուրս էինք ներգրավում։ Դրանք, այլոց համեմատ, մի փոքր էժան են, թեև այդ ռեսուրսների ներգրավման գործընթացը բավականանին աշխատատար է՝ ներառելով տեխնիկական աջակցությունը, խորհրդատվությունը, էներգաաուդիտը, գնահատումները։

Հաճախորդների համար «Գրին Լիզինգ»-ը շահավետ է տարեկան տոկոսադրույքի տեսանկյունից, քանի որ այն 1-1.5 տոկոսով ցածր է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի ստանդարտ  ծրագրերի ֆինանսավորման տոկոսադրույքից։  Բացի այդ, ավելի երկար են ֆինանսավորման ժամկետները, քանի որ «Գրին Լիզինգ»-ով ձեռք են բերվում այն հիմնական միջոցները և սարքավորումները, որոնց ամորտիզացիոն կյանքն ավելի երկար է։ Թերևս դա է պատճառը, որ ենթաբրենդի ծառայություններից սկսել են օգտվել նաև կառուցապատող ընկերությունները, քանի որ, նոր կառուցվող շենքերի տանիքներին արևային պանելներ տեղադրելուց հետո նրանք մրցակցային առավելություն են ստանում ավելի բարձր գնով բնակարան առաջարկելու տեսանկյունից։

Պետք է նաև ուրախությամբ տեղեկացնեմ, որ օգոստոսի վերջին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ կնքված պայմանագրով գործարկել ենք «Գրին Լիզինգը՝ գումարի վերադարձով» ծրագիրը, որի շրջանակում «Գրին Լիզինգով» հիմնական միջոցների ֆինանսավորման ցանկացած գործարքի ժամանակ կարողանում ենք առաջարկել դրա գումարի 10 տոկոսի միանվագ վերադարձ (cashback) պայամանագրի կնքման պահին: Եվ վերադարձը կատարվում է դրամաշնորհի տեսքով, ինչը նշանակում է խրախուսել այն հաճախորդներին, որոնք նախընտրել են Կանաչ նախագիծը և ձեռք են բերել էներգախնայող սարքավորում կամ տրանսպորտային միջոց։ Սա ՎԶԵԲ-ի հետ 2016 թվականին հաջողությամբ իրականացված «Էներգոկրեդիտ» ծրագրի շարունակությունն է, և ակնկալում ենք, որ երկրորդ ծրագիրն էլ կընթանա նույնքան հաջող՝ մասնավորապես, առանց «վատ վարկերի»։

«Գրին Լիզինգ»-ի շրջանակում մենք նույնպես Գերմանա-հայկականաև հիմնադրամի ծրագրի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի միջոցներով  իրականացնում ենք չգազիֆիկացված համայնքների ֆինանսավորումը. եթե սովորաբար մեր ընկերությունը 10-20 տոկոս կանխավճար է գանձում արևային կայանների և  ջրատաքացուցիչների լիզինգի ժամանակ, ապա այս ծրագրի պարագայում կանխավճար չի գանձվում։

«Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծառայությունների կազմում իր ուրույն տեղն ունի անվճար էներգաաուդիտը, որը մյուս առավելությունն է. դրանով մենք ցանկացած տնտեսվարող սուբյեկտի կամ անհատի կարողանում ենք երկու բանկային օրվա ընթացքում թղթային կրիչով տրամադրել հաշվարկ, թե ինչ օգուտ ինքը կունենա Կանաչ նախագծից օգտվելու արդյունքում։ Ընդ որում, այս պարագայում մեր կարգախոսն է՝ «Փոխարինե՛ք  Ձեր հոսանքի վճարումները լիզինգի վճարումներով» ։ Այսինքն՝ արևային կայան կամ ջրատաքացուցիչ տեղադրելուց հետո սուբյեկտը 5 կամ 7 տարի հոսանքի վճարումների փոխարեն վճարելու է լիզինգի տոկոսագումարները, իսկ ժամկետի ավարտից ունենալու է անվճար հոսանք կամ տաք ջուր։

Հարց- Ձեզ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մրցակիցներ չունի։

Պատասխան- Իհարկե, մենք կուզենայինք մրցակիցներ ունենալ։ Դա առաջխաղացման շատ լավ հնարավորություն կտար լիզինգատուին, լիզինգառուին և մատակարարներին։ Մրցակցությունն աճ է ենթադրում, նպաստում է, որ աշխատակիցները զարգացնեն մասնագիտական հմտությունները, շուկայում լինեն նույն ծառայության մի քանի առաջարկներ , և տնտեսվարողն ունենա ընտրելու հնրավորություն։

Մենք ողջունում ենք նոր խաղացողների մուտքը շուկա, պատրաստ ենք կիսվել փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ, չենք պատրաստվում զիջել մեր առաջատարի դիրքերը շուկայում։ Այսպես, 2018թ․ հունիսի վերջի ցուցանիշներով՝ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը տիրապետում է Հայաստանի լիզինգի շուկայի մոտ 82 տոկոսին, 18 տոկոսն զբաղեցնում են լիզինգի ծառայություններ մատուցող  5 վարկային կազմակերպություններ և 11 բանկեր։ Մյուս կողմից՝ շուկայում մատուցվում են լիզինգային գործարքին նման, բայց դրան փոխարինող ծառայություններ, և հաճախորդը հաճախ շփոթության մեջ է ընկնում, որովհետև ներկայացվում է մի ծառայություն, վաճառվում՝ մյուսը։ Կոռեկտ լինելու համար կասեմ, որ ակնկալում եմ իսկական լիզինգային ծառայությունների մրցակցություն, որովհետև սա է հաճախորդի պահանջմունքը, և նա անպայման ուզում է տեսնել միջինժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորում և կոնկրետ լիզինգի առարկայով ապահովված՝ առանց լրացուցիչ գրավների ու երաշխիքների գործարք, որը կարտացոլվի հարկային և ֆինանսական հաշվապահությունում և հնարավորություն կտա շատ ծախսեր արտացոլել ու դրանից ստանալ տնտեսական և ֆինանսական արդյունք։

Եվ, այնուամենայնիվ, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի կողմից մատուցվող ոչ ֆինանսական՝ ապահովագրական, բանակցային, մաքսային, տրանսպորտային և այլ ծառայություններ ներառող փաթեթային լուծումն է մեզ դարձնում շուկայի բացարձակ առաջատար։

Բարեբախտաբար, այս ոլորտում էլ արդեն կան որոշակի տեղաշարժեր, հաճախորդներն իրենք են թելադրում, որ շուկայում լինեն նման ծառայություններ մատուցող մի քանի սուբյեկտներ, իսկ մենք պատրաստակամ ենք նմանատիպ ծառայություններ մատուցելու գործում օգտակար լինել մեր գործընկերներին։ Այսպես, մեր ընկերությունը 2018թ. հունվարի 1-ից զարգացնում է նոր՝ նախագծերի համաֆինանսավորման ուղղությունը, և այստեղ համագործակցում ենք տարբեր ֆինանսական կառույցների հետ. այն դեպքում, երբ ֆինանսական կառույցը չունի իր գործիքակազմում լիզինգային ծառայություն, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն առաջարկում է կատարել տվյալ նախագծի լիզինգավորման մասը։ Այդպիսով, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը, լինելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ֆինանսական խմբի անդամ, ֆինանսավորում է և՛ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, և՛ այլ ֆինանսական հաստատությունների պորտֆելները։ Դա նպաստում է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման դիվերսիֆիկացմանը՝ ապահովելով այս կամ այն մասնագիտացված ծառայությունը մատուցող սուբյեկտի ընտրության հնարավորություն։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}