Արցախի պետնախարար. Տարին կամփոփենք ավելի քան 300մլն տնտեսական աճով՝ նախատեսված 291մլն-ի փոխարեն
«Վերանայվել են ՀՆԱ-ի ցուցանիշները: 2018թ.-ը կամփոփենք ավելի քան 300մլն տնտեսական աճով՝ նախատեսված 291մլն-ի փոխարեն»։ Այս մասին հայտարարել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նրա գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծրագրի նախագծի քննարկումը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի՝ 333,2մրլդ դրամ, 2020թ.՝ 367մլրդ դրամ, 2021թ՝ 404,2մլրդ դրամ:
Բյուջեի սեփական եկամուտները 2019-2020թթ.կանխատեսվում են՝ 56, 68 և 70մլրդ դրամ համապատասխանաբար:
Բյուջեի ծախսային մասը կկազմի՝ 2019թ.՝ 110,7մլրդ դրամ, 2020թ.՝ 111մլրդ դրամ, 2021թ. 112,6 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում նախատեսվում է ունենալ պրոֆիցիտով բյուջե:
Շարունակելով միջնաժամկետ ծրագրի ներկայացումը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մատնանշել է սպասվող փոփոխությունները՝ ըստ ոլորտների: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի, ինչպես նաև, գյուղի և գյուղատնտեսական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման աճը, բարեկարգման և աղբահանության աշխատանքների իրականացման նպատակով շրջաններին աջակցության ավելացումը, ստորգետնյա ջրային պաշարների ուսումնասիրման և կապիտալ ներդրումների ավելի մեծ ծավալների ֆինանսավորումը:
Պետնախարարի խոսքով նախատեսվում է նաև հարկային եկամուտների աճ, իսկ հիմնական շեշտադրումները լինելու են գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իրականացվող ծրագրերի նպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
- Յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը. փոխվարչապետ
- Առաջին անգամ գերակշռել են Արցախի տարածք ներմուծումներն ու արտահանումները Վարդենիս-Մարտակերտ մայրուղով
- Արայիկ Հարությունյան. 2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար
- «Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան»