Արտակ Զեյնալյանը ներողություն խնդրեց
Համացանցում լուսանկարներ է տարածվել, որտեղ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական պաստառի վրա փակցված է եղել «Լույս» դաշինքի պաստառը և հակառակը։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե որպես իրավաբան, ինչպե՞ս եք որակում այդ քայլը, արդյո՞ք վարչական իրավախախտում չէ։
«Այն, ինչ կատարվել է, բացասական եմ գնահատում։ Խնդրի վերաբերյալ տեղյակ եմ, այսօր առավոտյան այդ թեմայով խորհրդակցություն ենք ունեցել Արարատ Միրզոյանի հետ, երկուսս էլ դատապարտել ենք երևույթը։ Կոչ ենք անում մեր համակիրներին հարգել քարոզարշավի մասնակից մյուս կուսակցություններին, նրանց քարոզչությունն իրականացնելու ազատությունը, իրավունքը, պաստառները հատուկ նախատեսված վայրերում փակցնել, որպեսզի տեղ մնա այլոց համար ևս»,- ասաց Ա. Զեյնալյանը։
Նա ներողություն խնդրեց իրենց մրցակիցներից նրա համար, որ նրանց պաստառների նկատմամբ եղել է ոտնձգություն. «Կոչ եմ անում իմ համակիրներին, եթե անգամ նման բան տեսնեն, նույն կերպ չվարվել, չպատասխանել նույն կերպ, դադարեցնել նման պայքարի ձևը»։
Ինչ վերաբերում է վարչական իրավախախտմանը, նա նշեց. «Չեմ կարծում, որ այստեղ հնարավոր է հասնել վարչական պատասխանատվության, գործնականորեն անհնար է բացահայտել ու իրականացնել վարչական վարույթ, պատասխանատվություն։
Հարգեք միմյանց»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին