Ֆրանսահայ ականավոր գեղանկարիչների գործերը ցուցադրվում են Լիբանանում
Լիբանանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների հովանավորությամբ կազմակերպվել է ֆրանսահայ ականավոր գեղանկարիչներ Ժանսեմի, Գառզուի, Էդգար Շահինի, Շարթի և Ասսադուրի գործերի ցուցադրությունը:
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Բրունո Ֆուշեն: Նրանք արժևորել են հայազգի արվեստագետների ուրույն ստեղծագործական ոճը, նվաճումները և ներդրումը:
Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորել էՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որի լավագույն ապացույցը 2018թ. հոկտեմբերին գագաթնաժողովի հյուրընկալումն է Երևանում: