Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել են՝ ինչ են քննարկելու Էրդողանը և Պուտինը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է, թե սեպտեմբերի 17-ին ինչ են քննարկելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և նրա ռուսասատանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Չավուշօղլուի խոսքով, թուրքական կողմը սիրիական Իդլիբում իրավիճակի վատթարացում է նկատում։
«Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի կանխենք գրոհները խաղաղ բնակիչների վրա, այս հարցով սերտ կապի մեջ ենք Իրանի և Ռուսաստանի հետ»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հերթական բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, սակայն չի հստակեցրել՝ ինչ ձևաչափով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին