Վերամշակման համար աղբի կառավարման ազգային ծրագիր է հարկավոր. Թավիլ
«Հայաստանում չկա այնպիս գործարան, որ կարողանան գոնե մեկ տիպի վերամշակում անել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սանիտեկ» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ խոսելով աղբի վերամշակումից։
Նա նշեց, որ կա աղբի վերամշակման երեք տեսակ՝ օրգանական, վերամշակվող և իներտ նյութեր, որոնք որ հնարավոր չէ վերամշակման ենթարկել։
«Կամ պետք է վերամշակող գործարանը, որը պետք է 100 մլն-ավոր դոլարներ ծախսի, որպեսզի էներգիա ստանա աղբից, կամ պետք է տեսակավորման գործարան, որը կարող է օգտագործել օրգանական աղբը և դարձնել գյուղատնտեսության համար օգտագործվող նյութեր, վերամշակվողի համար առանձին գործարան, իսկ իներտ նյութերով աղբի համար էլ այլ աղբավայր է պետք»,- ասաց Թավիլը։
Նա օրինակ բերեց վերամշակվող աղբից ապակի ստանալը՝ նշելով, որ թափանցիկ ապակի ստանալու համար այլ գործարան է պետք, գունավորի համար՝ այլ։
«Սրա համար նախ պետք է աղբի կառավարման ազգային ծրագիր ունենալ, հասկանալու՝ ինչ պետք է անել բժշկական աղբի համար, արտադրական թափոնների կամ տեխնիկական սարքավորումների։ «Սանիտեկ»-ը պատրաստ է և ուզում է օգնել այդ բոլոր հարցերում»,- հավելեց Թավիլը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին