Պորոշենկոն հայտարարել է Ազովի ծովը «բռնազավթելու» Ռուսաստանի ցանկության մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ Ռուսաստանն արգելափակում է Ազովի ծով նավերի մուտքը՝ նպատակ ունենալով «բռնազավթել» այն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ընդունել այդ «կոպիտ խախտումը» և խոստացել է դիմել դատարան։
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և մենք չենք կարող այն ընդունել։ Մենք այնտեղ ամրացնում ենք մեր ռազմական ուժերը և Ռուսաստանի դեմ դատարանում գործ ենք սկսում»,- ասել է Պորոշենկոն։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը հստակ իրավական կարգավիճակ ունի Ազովի ծովում, հետևաբար Ռուսաստանն իրավունք չունի կանգնեցնելու ռուսական նավերը։