Արամ Հակոբյանն աշխարհի առաջնությունում ընթանում է երրորդ տեղում
Թուրքիայում ավարտին է մոտենում շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի է պատանիների չեմպիոնը. Իրանը ներկայացնող Փարհամ Մաղսուդլուն 10 հնարավորից իր ակտիվում գրանցել է 9,5 միավոր և միանգամից 2 միավորով առաջ անցել մոտակա մրցակիցներից:
Հայաստանը ներկայացուցիչ Արամ Հակոբյանը վաստակել է 7,5 միավոր և 4 այլ շախմատիստների հետ միասին կիսում է 2-6-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով այս պահին գտնվում է 3-րդ տեղում: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7, Մանուել Պետրոսյանը՝ 6,5, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4,5 միավոր:
Աղջիկների մրցապայքարում աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Ուզբեկստանը ներկայացնող Գուլրուխբեգին Տոխինժորովան: 3 շախմատիստուհի առաջատարից հետ են կեսական միավորով: Սիրանուշ Ղուկասյանը 6 միավորով 20-րդ հորիզոնականում է: