Արոնյանը հաղթեց մեծ առավելությամբ
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է «Champions Showdown» շախմատային մրցաշարը, որում հանդես էր գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցակիցը Կուբայի ներկայացուցիչ Լեյներ Դոմինգեսն էր:
Մրցաշարի վերջին օրը մասնակիցներն անցկացրել են կայծակնային շախմատի 8 պարտիա: Մինչ այժմ անցկացված 6 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3: Կայծակնային մրցախաղում Արոնյանը Դոմինգեսին հաղթել է 8,5:5,5 հաշվով: Հայ գրոսմայստերը մեծ առավելությամբ հաղթել է նաև ընդհանուր մրցախաղը՝ 17,5:8,5:
Մյուս մրցախաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները. Մաքսիմ Վաշիե-Լագրավ- Սեմ Շենկլենդի՝17,5:8,5, Գարի Կասպարով-Վեսելին Տոպալով՝ 11,5:14,5, Հիկարու Նակամուրա-Պյոտր Սվիդլեր՝ 14:12, Ուեսլի Սո-Անիշ Գիրի՝ 15,5:10,5: Հաղթողները պարգևատրվել են 30,000 դոլարով, պարտվողներն ստացել են 20,000 դոլար: