Այժմ Հայաստանում գործում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության կառուցակարգ. ԿԲ նախագահ
Դրամի ներդրման 25-ամյակը նշանավորում է նաև Հայաստանում անկախ դրամավարկային քաղաքականության իրականացման սկիզբը»,- այս մասին նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ նա ասել է, որ այս 25 տարիների ընթացքում հայկական դրամը դիմակայել է բազում ցնցումների՝ շարունակելով կատարել հուսալի արժույթի իր դերը: ԿԲ նախագահը շեշտել է, որ այժմ Հայաստանում գործում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության կառուցակարգ:
Համաժողովին ԿԲ պաշտոնյաների կողմից ներկայացվել են Հայաստանում անցած 25 տարիների ընթացքում դրամավարկային համակարգի զարգացման հիմնական փուլերը և ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի քաղաքականությունը, կիրառվող գործիքակազմը և մեխանիզմները:
Համաժողովի հատուկ հյուր, Նորթվեսթերն համալսարանի պրոֆեսոր Լուորենս Քրիստիանոն ներկայացրել է «Դոլարիզացիա. Ընտրություն տնային տնտեսությունների ապահովագրման և ֆինանսական ճգնաժամերի հավանականության մեծացման միջև» թեմայով դասախոսություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները