Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ. Նիկոլայ Մադոյան
«Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,- այս մասին նշել է Գինեսի ռեկորդների տիտղոսակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ով ելույթ կունենա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին։
Կամերային նվագախմբից հայտնում են, որ «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստել է` բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ` պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ:
Բացի այս գործից, համեգին կհնչեն նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես կգա դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ):
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
- 33 ժամ, 2 րոպե և 41 ժամ անընդմեջ նվագ. հայ ջութակահարը՝ Գինեսի ռեկորդակիր
- Նիկոլայ Մադոյանը պատրաստվում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան