Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
Հայաստանում Beeline-ի թիմը՝ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ Համաշխարհային մաքրության օրվա (World Cleanup Day) շրջանակում մաքրել է Մանկական երկաթուղին հարող տարածքը։
Սեպտեմբերի 15-ին, ինչպես աշխարհի 150 երկրում, Հայաստանի բնակիչները միավորվել են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Հայաստանում Beeline-ը հայաստանյան կամավորներին տրամադրել է աղբի տոպրակներ՝ աղբը հավաքելու և տեսակավորելու համար, ինչպես նաև միացել է շարժմանն իր թիմով։
«Յուրաքանչյուր կամավոր, որ այսօր դուրս է եկել փողոց, կարևորագույն գործ է անում, քանի որ այս ակցիայի նպատակը մեկ անգամ շաբաթօրյակ անցկացնելը չէ, այլև աղբի գրագետ տեսակավորումն ու շրջակա միջավայրի մասին հոգ տանելն է։ Մենք՝ լինելով պատասխանատու ընկերություն չէինք կարող անմասն մնալ այս միջոցառմանը և այսօր բավականին բարդ տարածք ենք ընտրել մաքրելու համար։ Այստեղ մեր փոքրիկներն են գալիս զբոսնելու, և այս հանգամանքը ոգևորել է մեր աշխատակիցներին, ովքեր նաև ներգրավել են իրենց ընտանիքներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վերջինը ֆեյսբուքյան իր էջում ակցիայի ընթացքից ուղիղ եթեր էր մտել։
Հայաստանում Համաշխարհային մաքրության օրվա անցկացումը նախաձեռնել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգի և ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ և պետական կառույցներ։
Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները և ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին և Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին
- Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի
- Beeline Ստարտափ Ինկուբատորում շարունակվում է ստարտափների նոր ընդունելությունը
- Beeline-ում մեկնարկել է Samsung Galaxy J2 Prime մոդելի սմարթֆոնի վաճառքի ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին