ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը սեպտեմբերի 17-ից 21-ը այցով կլինի Հայաստանում։ Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու կանանց իրավունքների, գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ ԵԽ հանձնակատարի պաշտոնում Դունյա Միյատովիչն ընտրվեց 2018թ․-ի հունվարին ու ստանձնեց պաշտոնը 2018-ի ապրիլի 1-ին՝ հաջորդելով Նիլս Մյուժնիեկսին։
Այս պաշտոնում սա Միյատովիչի առաջին այցն է Հայաստան, սակայն Միյատովիչը, 2010-ից 2017թթ․-ներին լինելով ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ, բազմիցս եղել է Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան