ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի կողմից C-400-ներ գնելը «մարտահրավեր» է որակել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելը «դաշինքի համար մարտահրավեր է»։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի համար կարևոր է զենքերի օպերացիոն համատեղելիությունը։
Նա նաև հավելել է, որ Անկարայում բազմաթիվ անգամներ քննարկել է զենիթահրթիռային համակարգերի թեման։
Սթոլթնբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն և Թուրքիան կարող են լուծել այս հարցը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքների՝ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից C-400 համակարգեր գնել։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»
- Թուրքիան պատասխանել է C-400-ներից հրաժարվելու ամերիկյան կոչին
- Սթոլթենբերգը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 գնելու Թուրքիայի քայլը
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին